ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ինչու էին թուրքերը իրանական անձնագրերով գալիս Արցախ

Ինչու էին թուրքերը իրանական անձնագրերով գալիս Արցախ
22.01.2025 | 16:16

2021-ի ամռանը ընկերոջս հետ Ստեփանակերտում՝ «Կոլցևոյի» մոտ, նկատեցինք թուրքերեն փսփսացող երկու տղամարդու։ Մոտեցանք, հարցաքննեցինք նրանց ու պարզեցինք, որ Իրանի քաղաքացիներ են և Հայաստանից Արցախ գնացած ինչ-որ շինարարական կազմակերպության մեջ են աշխատում։

Քանի որ մասամբ տիրապետում եմ թուրքերենին, այդ երկուսի խոսակցական ակցենտից հասկացա, որ այդքան էլ պարսիկ չեն։

Ավելի խորացնելով խոսակցությունը՝ սկսեցի թուրքերեն զրուցել, ինչին արձագանքեցին շատ արագ։ Պարզվեց, որ թեպետ Իրանի քաղաքացիներ են, բայց իրոք պարսիկներ չեն, նույնիսկ Իրանի հյուսիսում ապրող ազարի էթնոսից չեն։ Ոչ հայկական շինարարական ընկերությունը, ոչ Արցախի կառավարությունը ուշադրություն չէին դարձրել, որ իրանական անձնագրերով թուրքերի են բերում Արցախ՝ քաղաքացիական ու ռազմական նշանակության շինությունների վրա աշխատելու։

Կանչեցինք ոստիկաններին, եկավ բրիգադը, տարավ երկու թուրքերին։ Հետո շինարարական ընկերությունը արդարանում էր, թե հայերը բարձր աշխատավարձ են պահանջում, իսկ հնդիկները, թուրքերն ու պարսիկները ավելի համեստ են, քիչ փող են ուզում։

Հասկանում եք, չէ՞, թե ինչու էին թուրքերը իրանական անձնագրերով գալիս մեզ մոտ ու էժան աշխատուժի անվան տակ մտնում Արցախի անվտանգային համակարգեր։

Նույն բանը հիմա Հայաստանում է։

Ուշադրություն դարձրեք, թե ինչքան օտարերկրացի է ներգրավված Հայաստանի անվտանգային համակարգերի կառուցման մեջ ու կհասկանաք, թե ինչ կարող է լինել, երբ թշնամին այդ մարդկանց միջոցով մանրամասն իմանա՝ ինչ ենք կառուցում։ Իսկ դուք ուրախանում եք, թե էժան աշխատուժ են․․․ Կարող են անգամ ձրի աշխատել այդ մարդիկ, որովհետև իրենց ամենաթանկ վարձատրությունը Հայաստանից չեն ստանում, այլ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, երբ բոլոր քարտեզները և շինությունների մակետները տեղ հասցնեն։

Ափսոս են մեր զինվորներն ու սահմանամերձ բնակավայրերի հայրենակիցները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ